Ռուզաննա Սարգսյանը ծնվել է Հայաստանում: Նա ոչ միայն փառաբանության առաջնորդ է, այլ նաև ավետարանիչ միսիոներ է, ով իր կյանքը նվիրել է ազգերի մեջ Ավետարանը հռչակելուն:
Նա իր կյանքը հանձնեց Քրիստոսին հիվանդանոցում, երբ լսեց բժիշկների խոսակցությունը այն բանի մասին, որ իրեն քիչ է մնացել ապրելու: Ռուզաննան դեմ առ դեմ հանդիպելով մահվանը հասկացավ, որ մահը այդքան էլ անիրական թվացող մի բան չէ, և եթե նրա կյանքն այդ պահին ավարտվեր, ապա վստահ չէր կարող լինել, որ հնարավորություն կունենար երկինք մտնելու:
Խորը զղջումվով Ռուզաննան նորողություն խնդրեց Հիսուսից, և խնդրեց նոր կյանքի հնարավորություն, որն էլ նվիրելու էր Հիսուս Քրիստոսի Ավետարանի Բարի Լուրը ամբողջ աշխարհում հռչակելու գործին:
12 տարի առաջ էր, երբ Ռուզաննան հրաշքով բժշկվեց և Աստծո կողմից ներում ստացավ: Եվ այդ օրվանից սկսած նա է օգտագործում է ամեն հնարավորություն, որպեսզի Ավետարանը հռչակի ամենքին և ամենուր: Նա օծված ավետարանիչ միսիոներ է, ով ծառայում է քիստոնյաների համար վտանգավոր երկրներում:
Ռուզաննան հանդիսանում է Մեծ Հանձնարարականի Հասարակություն կազմակերպության դասախոսներից մեկը: Նա ոչ միայն քարոզում է Ավետարանը, այլ նաև ուսուցանում է տարբեր եկեղեցիներում և միսիոներական դպրոցներում: Նա վերապոտրաստում և քաջալերելում է քրիստոնյաներին Ավետարանը տարածել և այդ միջոցով ազգերի մեջ փոփոխույուն բերել:
Ռուզաննան և իր ամուսին Ֆաբիոն ապրում են Բրազիլիայում:
Ֆաբիո Գարսիա
Միսիոներ, Փառաբանության առաջնորդ, Հեղինակ, Ուսուցիչ
Ֆաբիո Գարսիան Իսպանա- Բրազիլացի միսիոներ, փառաբանության առաջնորդ և ուսուցիչ է, ով շուրջ 20 տարի է, ինչ միսիոներական ծառայություն է անում տարբեր երկրներում:
Վաղ տարիքում, հուզական խնդիրների հետ պայքարից հետո, որոնք հանգեցրել էին նրան ընկճախտի, նա հզոր հանդիպում ունեցավ Հիսուսի հետ, որի ժամանակ նա վերականգնվեց: Հանդիպումից քաջալերված նա որոշեց ի ցույց դնել Աստծո կողմից իրեն տրված տաղանդները, որպեսզի ոգեշնչի մարդկանց, և դրանց միջոցով ցույց տա աշխարհին, որ իրական, անվերջանալի կյանքն ու ուրախությանը նա գտավ միայն Հիսուս Քրիստոսի սիրո մեջ: Օգտագործելով Սուրբ Հոգու զորությունը, որպես ավետարանչության մեջ ամենաարդյունավետ գործիք, նա տարածում է Ավետարանի Բարի Լուրը աշխարհի տարբեր երկրներում:
Ֆաբիոն նաև բրազիլական փառաբոնության և միսիոներության “Verbo Conjugado”, ծառայության ուսուցման մասնագետ, հեղինակ և հիմնադիրն է:
Ֆաբիոն իր սիրելի հայ կնոջ՝ Ռուզաննայի հետ ապրում է Բրազիլիայում:
Սրապ Սարգսյան
Վեր. Հովիվ, Ավետարանիչ, Միսիայի առաջնորդ,
Փառաբանության առաջնորդ
Սրապ Սարգսյանը ազգությամբ հայ, վեր. հովիվ, ավետարանիչ, միսիայի առաջնորդ և փառաբանության առաջնորդ է, ով իր կյանքը նվիրել է Աստծո Արքայությունը ամենուրեք տարածելու, և Ավետարանի միջոցով մարդկանց սրտերում հույս ու խաղաղություն բերելու գործին:
Չնայած այն բանի, որ նա եկեղեցում է եղել 5 տարեկանից, բայց նա իրապես իր կյանքը հանձնեց Հիսուսին 2004թ.-ի օգոստոսի 12-ին:
Այդ օրը նա որոշում ընդունեց իր կյանքի բոլոր ոլորտները հանձնել Հիսուսին, ներողություն խնդրեց և իր սրտում ընդունեց Հիսուսին, որպես Տեր ու փրկիչ:
Այժմ Սրապը հանդիսանում է 2 եկեղեցիներիեր հովիվ: Նա Մեծ Հանձնարարականի Հասարակություն կազմեկերպության Հայաստանի առաջնորդն է: Սրապը ծառայում է տարբեր եկեղեցիներում և կազմակերպություններում քարոզելով, ուսուցանելով և քաջալերելով յուրաքանչյուր քրիստոնյայի միանալու Հիսուս Քրիստոսի տված մեծ հանձնարարականին:
Նրա առաքելությունն է Ավետարանը հասցնել հասարակության յուրաքանչյուր ոլորտում, օգտագործելով այն բոլոր տաղանդները, որ Աստված տվել է նրան:
Նրա փափագն է Ավետարանը քարոզել այն բոլոր վտանգավոր վայրերում, որտեղ մարդիկ երբեք չեն լսել Ավետարանը:
Սրապը իր կնոջ Նազելիի և երկու երեխաների՝ Սեմի և Գրեյսի հետ ապրում են Հայաստանում:
Նազելի Սարգսյան
Հովիվ, Ավետարանիչ, Միսիայի առաջնորդ
Նազելի Սարգսյանը ազգությամբ հայ, հովիվ, ավետարանիչ, միսիայի առաջնորդ է, ով մեծ սիրտ ու փափագ ունի մուսուլմանական աշխարհում Ավետարանը տարածելու գործում:
Նա շատ ծանր մանկություն է ունեցել, բայց Աստծո շնորհքով նա գտավ Հիսուսին, երբ դեռ պատանի էր:
Նույնիսկ այն բանի, որ նա մեծանում էր առանց հոր, Աստված դարձավ նրա իրական հայրը: Նազելին օծված ավետարանիչ- միսիոներ է, ով համարձակորեն մարտահրավեր է նետում մարդկանց, արձագանքելու Աստծո անսահման սիրուն:
Նրա սիրտի փափագն է Ավետարանի միջոցով ազգերի մեջ փոփոխություն բերել:
Նազելին և իր ամուսին Սրապը իրենց երկու երեխաների՝ Սեմի և Գրեյսի հետ ապրում են Հայաստանում: