- Աղոթեք, որպեսզի Քրիստոսի գլոբալ եկեղեցին ունենալով Սուրբ Հոգու կարեկցանքը, կորածներին հասնելու տեսիլքի մասը դառնա, և իրականացնի Մեծ Հանձնարարականը, որի մասին խոսվում է նաև Մաթ. 9:37-38-ում:
- Աղոթեք, որպեսզի Աստված նոր միսիոներներ բարձրացնի, ովքեր այս տեսիլքի մասը կդառնան, և այս ծառայության մեջ կաջակցեն մեզ:
- Աղոթեք, որ Աստված ծառայության նոր դռներ բացի Միջին Արևելքում:
- Աղոթեք, որպեսզի պտղաբեր պռակտիկա ունենանք, որ Աստված մեր միջոցով հպվի մարդկանց սրտերին:
- Աղոթեք յուրաքանչյուր AM առաջնորդի համար, որպեսզի Աստված հոգ տանի և լրացնի նրանց ֆինանսական, ֆիզիկական և էմոցիոնալ ցանկացած կարիք:
(2 Թեսաղոնիկեցիս 2:16).
- Աղոթեք, որպեսզի Տերը հոգա ուսանողների և դասախոսների ֆինանսական կարիքները, որպեսզի ոչինչ չխանգարի նրանց այս տեսիքի մասը դառնալու:
- Եվ վերջապես, քանի որ դպրոցի անցկացման համար մենք տարածք ենք վարձակալելու, ուստի խնդրում ենք աղոթել, որպեսզի շուտով կարողանանք կառուցել AM- ի առանձին բազան, ուր
ի վիճակի կլինենք աշխարհի տարբեր երկրներից ընդունել միսիոներների, և ուղարկել տարբեր մուսուլմանական երկրներ, և երբ անհրաժեշտ է, նրանք կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, հանգստանալ, վերազինվել, և նորից վերադառնալ միսիային: Խնդրում ենք աղոթել մեզ համար, քանի որ Աստված արդեն մեզ օրհնել է հողատարածքով, որտեղ հնարավոր է բազան կառուցել: Բայդ դեռ ֆինանսական կարիք կա, որպեսզի բազան կարողանանք կառուցել և ավարտին հասցնել: